20/03/2020 21:37
Կառավարությունն առաջարկում է մեկուսացումը խախտելու հետևանքով մարդկանց մահերի պատճառ դառնալու համար սահմանել մինչև 5 տարի ազատազրկում
Կառավարությունն առաջարկում է արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսցաման կամ ինքնամեկուսացման պահանջերը խախտելու դեպքում սահմանել վարչական պատասխանատվություն՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից մինչև 500-ապատիկի չափով։
«Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումների խախտելը առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչ 300-ապատիկի չափով», - ԱԺ արտահերթ նիստում ՀՀ քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։
Նախագծով քրեական օրեսնգրքում առաջարկվում է կատարել հետևյալ լրացումը։
«Արտակարգ դրության ժամանակ մեկսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որը անզուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով միչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը մինչև 5 տարի ժամկետով», - ասաց նա։