21/03/2020 09:59
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 160-ի
Հայաստանում մարտի 21-ի ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 160-ի, հայտնում են ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ռենտգենով հաստատված 11 թոքաբորբի դեպք կա, որոնցից երեքին անհրաժեշտ է ավելի ինտենսիվ թերապիա: