21/03/2020 13:18
COVID-19-ի պատճառով Բրազիլիան 2020 թվականին ակնկալում է տնտեսության զրոյական աճ
Բրազիլիայի կառավարությունը 2020 թվականին ակնկալում է տնտեսության զրոյական աճ՝ նոր տեսակի կորոնավիրուսի ազդեցության պատճառով, ասվում է Էկոնոմիկայի նախարարության զեկույցում:
Եկամուտների և ծախսերի վերաբերյալ ներկայիս զեկույցի համաձայն՝ կառավարությունը 2020 թ.-ին իջեցրել է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը 2.1%-ից (կանխատեսվել է 10 օր առաջ) մինչև 0,02%:
2019-ին թվականին՝ Ժաիր Բոլսոնարուի նախագահության առաջին տարում, տնտեսությունն աճել էր 1,1%-ով, ինչը վերջին երեք տարվա ընթացքում ամենավատ ցուցանիշն էր: