21/03/2020 15:39
Վրաստանն արտակարգ դրություն է հայտարարել կորոնավիրուսի պատճառով
Վրաստանի իշխանությունները մեկ ամսով արտակարգ դրություն են հայտարարել կորոնավիրուսի տարածման պատճառով:
«Մենք Վրաստանի նախագահին կոչ ենք անում արտակարգ դրություն հայտարարել մեկ ամիս ժամկետով», - շաբաթ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Գրիգորի Գախարիան:
Որոշումը կայացվել է հիվանդության վերաբերյալ միջգերատեսչական համակարգող խմբի նիստի արդյունքներով: Վրաստանում կորոնավիրուսով վարակված է 47 մարդ, մեկն ապաքինվել է:
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է հաստատի կառավարության որոշումը: