21/03/2020 14:58
ԱՄՆ-ում հետևում են ԿԺԴՀ հրթիռների արձակմանը
ԱՄՆ զինված ուժերը հետևում են Հյուսիսային Կորեայի հրթիռների արձակմանը և խորհրդակցություններ անցկացնում Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ:
«Մենք տեղյակ ենք այս առավոտ Հյուսիսային Կորեայի կողմից Ճպոնական ծովի ուղղությամբ արված գործարկումների մասին», - ասել է Հարավային Կորեայում ԱՄՆ հրամանատարության ներկայացուցիչ, գնդապետ Լի Պիտերսը:
Նա ավելացրել է, որ ԱՄՆ զինված ուժերը սերտ խորհրդակցությունների մեջ են դաշնակիցների՝ Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԿԺԴՀ-ն Ճապոնական ծովի ուղղությամբ երկու հրթիռ է արձակել: