21/03/2020 13:53
Հունաստանում գրանցվել է 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
Հունաստանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին (EMSC):
EMSC-ի փոխանցմամբ՝ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է հունական Իոանինա քաղաքից 46 կմ հեռավորության վրա, օջախը՝ 10 կմ խորության վրա:
Այս պահին տուժածների կամ հնարավոր ավերածությունների մասին տեղեկատվություններ չկան: