21/03/2020 12:01
Արժույթի միջազգային հիմնադրամը գնահատել է կորոնավիրուսի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա
Կորոնավիրուսով վարակի պանդեմիայի հետևանքները կլինեն «շատ լուրջ», կարծում է Արժույթի միջազգային հիմնադրամի ռազմավարության, քաղաքականության և վերլուծության բաժնի տնօրեն Մարտին Մյուլեյզենը:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ համաշխարհային տնտեսությունը պատրաստ է ցնցումներին և ի վիճակի է հաղթահարել ճգնաժամը:
Փորձագետի խոսքով՝ տնտեսության շարունակական ընդլայնումը և զբաղվածության բարձր մակարդակը բուֆեր են ստեղծել՝ համաճարակի պատճառով տնտեսական գործունեության թուլացման դեմ:
«Ճգնաժամի դեմ պայքարի էությունը պետք է լինի վիրուսի տարածման սահմանափակումը», - ընդգծել է նա: