21/03/2020 01:19
Ռենտգենով հաստատված 11 թոքաբորբի դեպք կա, Հայաստանի տարբեր մարզերում մեկուսացված է 600-ից ավելի անձ
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ռենտգենով հաստատված 11 թոքաբորբի դեպք կա, որոնցից երեքին էր անհրաժեշտ ավելի ինտենսիվ թերապիա, Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Ռեանիմատոլոգները շարունակում են 24-ժամյա հսկողություն իրականացնել ինտենսիվ թերապիայի պացիենտների նկատմամբ», - ասաց նա։
Թորոսյանի խոսքով՝ կա 600-ից ավելի մեկուսացված Հայաստանի տարբեր մարզերում։
«Բայց համարում ենք, որ այդ ռեզերվը մոտենում է իր ավարտին, և մենք պետք է մեր կանխարգելիչ գործողությունները պայմանավորենք ինքնամեկուսացումով», - նշեց նախարարը։