21/03/2020 14:05
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 54-ով
ՌԴ-ում COVID-19 կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մեկ օրում 199-ից հասել է 253-ի, հաղորդում է վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը:
Այնտեղ նշել են, որ կորոնավիրուսով վարակի 54 դեպք է գրանցվել Ռուսաստանի Դաշնության 9 շրջանների քաղաքացիների մոտ:
Համաճարակաբանական հետազոտության համաձայն՝ պարզվել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում քաղաքացիներն այցելել են երկրներ, որոնք անբարենպաստ են կորոնավիրուսի վարակի տեսանկյունից: