21/03/2020 21:03
Հայաստանում կորոնավիրուսով վարակված երկրորդ պացիենտն է առողջացել. նախարար
Հայատանում առողջացել է կորոնավիրուսով վարակված երկրորդ պացիենտը, հայտնել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին, նրա մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպես նաև՝ նրա մորը, ում հետ նա ապրել է 21 օր նույն սենյակում և, չնայած դրան, այդպես էլ չի վարակվել վիրուսով կամ վարակվել և շուտ լավացել է: Ամեն դեպքում նրա բոլոր հետազոտությունները մինչ օրս բացասական են եղել:
Առողջություն եմ ցանկանում մնացած բոլոր պացիենտներին և շնորհակալություն հայտնում մեր համաճարակաբաններին և վարակաբաններին իրենց աշխատանքի համար:
Մնացած մեր քաղաքացիներին կոչ եմ անում պահպանել անձնական պաշտպանության բոլոր միջոցները, ինչպես նաև արտակարգ դրության կանոնները», - նշել է նախարարը: