21/03/2020 14:13
Ընդլայնվել է Հայաստանի և Իրանի միջև ապրանքների փոխադրման ցանկը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ ընդլայնվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բեռնաշրջանառության բացառությունների ցանկը: Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի որոշման մեջ հերթական փոփոխություններն են արվել, որոնցով թույլատրվում է երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրումը:
Ընդ որում, հավելվածի առաջինից տասնիններորդ տողերում նշված ապրանքների մասով ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը փոխադրման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։
Մնացած ապրանքների փոխադրումը թույլատրվում է ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեի կողմից՝ հաշվի առնելով «Մեղրի» անցումային կետի բացթողումային հնարավորությունները և փոխադրվող ապրանքատեսակների չափաքանակներն ու առանձնահատկությունները։
Նշված ապրանքների փոխադրումն իրականացվում է հետևյալ եղանակներով՝
● փոխաբեռնման ենթակա ապրանքները փոխաբեռնվում են կամ Մեղրիի անցումային կետի տարածքում կամ «Ագարակ Տերմինալ ՍՊԸ» մաքսային հսկողության տարածքում
● փոխաբեռնման ոչ ենթակա ապրանքների ՀՀ տարածքով տեղաշարժը և բեռնաթափումից հետո տրանսպորտային միջոցի վերադարձը ԻԻՀ համակարգվում և հսկվում է ՀՀ Ոստիկանության կողմից՝ հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարության ցուցումներն ու առաջարկությունները
Ապրանքի նկարագրություն
Ապրանքի նկարագրություն
|
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ |
Խմորիչներ (ակտիվ կամ ոչ ակտիվ). այլ մեռած միաբջիջ միկրոօրգանիզմներ (բացի 3002 ապրանքային դիրքում նշված պատվաստանյութերից). հացաթխման պատրաստի փոշիներ |
2102 |
Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ |
24 |
Բնական գրաֆիտ |
2504 |
Ավազ, ոչ 26 խմբի մետաղաբեր ավազ |
2505 |
Կավիճ |
2509 |
Դոլոմիտ՝ չկալցինացված |
2518100000 |
Գիպս, անհիդրիդ |
2520 |
Կիր` չհանգած, հանգած և հիդրավլիկ |
2522 |
Ցեմենտ՝ սպիտակ, արհեստականորեն ներկած կամ չներկած |
252321 |
Ստեատիտ՝ բնական, տալկ |
2526 |
Դիիզելային վառելիք |
271019 |
Երկաթի օքսիդ եւ հիդրօքսիդ; հանքային ներկանյութ |
2821 |
Սուլֆիդներ. պոլիսուլֆիդներ՝ որոշակի կամ անորոշ քիմիական կազմով |
2830 |
Ածխաջրածիններ ցիկլային |
2902 |
Սպիրտներ ապացիկլային եւ դրանց ածանցյալներ |
2905 |
Թթուներ ոչ պարբերական միակարբոն հագեցած և դրանց ածանցյալներ |
2915 |
Միացություններ` կարբօքսամիդային, ածխաթթվի ամիդային |
2924 |
Այլ ներկեր և լաքեր քիմիապես մոդիֆիկացված բնական պոլիմերների հիմքով |
32089099 |
Պատրաստի չորացիչներ |
3211 |
Փայլաթիթեղ դրոշմատպման համար |
32121000 |
Տպագրական ներկ |
32151990 |
Լվացող և մաքրող միջոցներ |
3402 |
Սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ պրոպիլենի պոլիմերներից բիակսալ ուղղվածության |
39202021090 |
Սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ այլ բարդ պոլիեթերներից |
39206939 |
Սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ պրոպիլենի պոլիմերներից |
39202090 |
Սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ պոլիամիդներից |
39209219 |
Թուղթ և ստվարաթուղթ գրելու, տպագրության կամ գծագրական այլ նպատակներով օգտագործվող գլանափաթեթներով |
48101330 |
Թեթևաքաշ կավճապատ թուղթ |
48102200 |
Թուղթ և ստվարաթուղթ գրելու, տպագրության կամ գծագրական այլ նպատակներով օգտագործվող՝ թերթերով, որոնց կողմերից մեկի չափը 435 մմ-ից ավելի չէ, իսկ մյուսը բացված վիճակում 297 մմ-ից ավելի չէ |
48101930 |
Սինթետիկ մանրաթելեր՝ սանդերքագզման կամ սանրագզման չենթարկված կամ մանելու համար այլ նախապատրաստում չանցած |
5503 |
Արհեստական մանրաթելեր՝ չմշակված մանելու համար |
5504 |
Չգործված կտորեղեն` ներծծված կամ չներծծված, պատվածով կամ առանց պատվածքի, երկտակված կամ չերկտակված. |
5603 |
Պարկեր և տոպրակներ՝ փաթեթավորման համար |
6305 |
Ապակյա միկրոգնդիկներ 1 մմ-ից ոչ ավել տրամագծով |
701820 |
Երկաթահամահալվածք |
7202 |
Մետաղկան տարաներ ներկերի համար 20լ տարրողությամբ |
73102910000 |
Ցինկի մանրափոշի, փոշի և թեփուկներ՝ |
7903 |
Մեքենաներ ֆլեքսոգրաֆիական տպագրության համար |
84431600 |
Հեղուկացիր հոտավետ և նման հիգիենիկ հեղուկացիր; աղվափնջիկ և խծուծ` հարդարման քսուկի |
9616 |