22/03/2020 13:09
Արդարադատության նախարարի առաջին տեղակալը թեստ է հանձնել. կորոնավիրուս չի հայտնաբերվել
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը թեստ է հանձնել. արդյունքը՝ բացասական է, կորոնավիրուս չի հայտնաբերվել, Facebook-ի իր էջում գրել է նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։
«Հաշվի առնելով արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի՝ արտասահմանից վերադառնալու հանգամանքը և շփումների շրջանակը՝ պարոն Գրիգորյանը թեստ է հանձնել. արդյունքը՝ բացասական է, կորոնավիրուս չի հայտնաբերվել», - նշել է նա։
Ավելի վաղ Մարտիրոսյանը տեղեկացրել էր, որ Ռաֆիկ Գրիգորյանը աշխատանքային պարտականությունները կատարում է տնից։