23/03/2020 11:43
Մեկուսացման և ինքնամեկուսացման պահանջները խախտելու համար սահմանել տուգանք նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով․ առաջարկ
ՀՀ քրեական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին նախագծի առաջինից երկրորդ ընթերցում սահմանվել են «մեկուսացում» և «ինքնամեկուսացում» հասկացությունները։
Մեկուսացում է համարվում անձաց, այդ թվում՝ հիվանդի, վարակվածի կամ նրանց հետ շփված կոնտակտավորների առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ անձնաց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով։
Ինքամեկուսացում է համարվում անձանց, հիվանդի, վարակվածի կամ նրանց հետ շփված կոնտակտավորների առանձնացումը իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում, այլ անձանց հետ շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով։
Կառավարությունն առաջարկում է արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսցաման կամ ինքնամեկուսացման պահանջերը խախտելու դեպքում սահմանել վարչական պատասխանատվություն՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով կամ կալանքով առվելագույնը 1 ամիս ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը 2 տարի ժամկետով կամ առանց դրա։
Նախագծով անձի կյանքի համար վտանգավոր վարակով վարակելը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի 400-800-ապատիկի չափով, կամ կալանքով առավելագունը 1 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առվելագունը 1 տարի ժամկետով։
Նույն արարքը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ անչափահասի, հղի կնոջ նկատմամբ պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի 800-1000-ապատիկի չափով, կամ կալանքով 2-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ 1-3 տարի ժամկետով։ Նույն արարքը, որը հանգեցրել է մարդու մահ, պատժվում է 3-5 տարի կալանքով։