23/03/2020 11:35
Որոշ 60-ն անց քաղաքացիների կանչում են աշխատանքի. Էդմոն Մարուքյան
Պետությունն արտակարգ դրություն է հայտարարել, սակայն որևէ ցուցում չկա, թե ինչպես կարող են տնտեսվարողները վերադարձնել իրենց կրած վնասները, ԱԺ նիստի ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդման Մարուքյանը:
Նրա խոսքով՝ եթե որևէ մեկը տարածք է վարձակալել և ռեստորան է աշխատեցնում, այս օրերին ունի զրո եկամուտ, ինչը նշանակում է, որ տարածքի սեփականատիրոջը չի կարողանում վճարել սահմանված ամսավճարը: Սեփականատերն իր հերթին չի կարողանում կատարել իր բանկային պարտավորությունները, ինչն էլ կողմերի միջև վեճի առիթ է դառնում:
«Թե չէ մարդկանց ուղարկել դատարան՝ իրար հետ վիճելու, չի կարելի: Ինչ վերաբերում է իրավական ցուցումներին, ապա երբ վարչապետն ասում է, որ 60-ն անց անձանց չպետք է աշխատանքի կանչել, այնուամենայնիվ, կան դեպքեր, երբ տարեցներին աշխատանքի են կանչում», - նշեց նա՝ նկատելով, որ այս հարցը ևս պետք է հստակեցվի: