23/03/2020 10:46
Ավելի քան 200 իրանցի է մահացել COVID-19-ի դեմ ալկոհոլով պաշտպանվելու փորձի հետևանքով
Իրանում մի քանի շաբաթվա ընթացքում մահացել է ավելի քան 200 մարդ, որոնք ալկոհոլ են օգտագործել «կորոնավիրուսի կանխարգելման համար»: Այդ մասին հայտնում է Al Arabiya-ն:
«Իրանում վերջին շաբաթների ընթացքում ավելի քան 200 մարդ է մահացել ալկոհոլային թունավորումների հետևանքով՝ հույս ունենալով, որ դա կանխելու է կորոնավիրուսով վարակի տարածումը», - նշվում է հաղորդագրության մեջ:
Իրանում ալկոհոլն արգելված է 1979 թվականից ի վեր: Դրա հատկությունների մասին կեղծ պատկերացումների պատճառով նույնիսկ երեխաներն են տառապում: