23/03/2020 11:00
ՀՀ պարետը սահմանել է երկրների նոր ցանկ, որոնց քաղաքացիներին արգելվում է մուտք գործել Հայաստան
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ սահմանվել է համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների (տարածքների) ցանկը:
ՀՀ-ում արտակարգ դրություն սահմանելու մասին Կառավարության որոշմամբ ամրագրվել է՝ արգելվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձանց մուտքը ՀՀ տարածք, որոնք ՀՀ տարածք մուտք են գործում պարետի որոշմամբ սահմանված համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների տարածքների ցանկում ներառված երկրներից կամ մուտք գործելու նախորդող 14 օրվա ընթացքում գտնվել են այդ երկրներում, բացառություն են կազմում այդ կանոնից դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց ընտանիքների անդամները։
Այդ երկրներն են՝
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ավստրալիայի Միություն
Եվրոպական միության անդամ պետություններ (Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իսպանիա, Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Խորվաթիա, Կիպրոս, Հունաստան, Հունգարիա, Մալթա, Նիդերլանդներ, Շվեդիա, Չեխիա, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա)
Թուրքիայի Հանրապետություն
Իսրայելի Պետություն
Իրանի Իսլամական Հանրապետություն
Կանադա
Կորեայի Հանրապետություն
Ճապոնիա
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
Նորվեգիայի Թագավորություն
Շվեյցարիայի Համադաշնություն
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
Ռուսաստանի Դաշնություն
Վրաստան։
Նշվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի 2020 թ. մարտի 23֊ից՝ ժամը 23:59-ից: