23/03/2020 16:52
Իսպանիայի փոխվարչապետը կորոնավիրուսի կասկածանքով հոսպիտալացվել է
Իսպանիայի առաջին փոխվարչապետ Կարմեն Կալվոն տեղափոխվել է շնչառական վարակ ունեցողների հիվանդանոց, հայտնում են կառավարությունից:
Փոխվարչապետն անցած գիշեր տեղափոխվել է մադրիդյան հիվանդանոցներից մեկը: Ստուգումներից հետո բժիշկները որոշել են հոսպիտալացնել նրան: Նրան անհրաժեշտ բուժում է տրամադրվել շնչառական վարակների հետ կապված:
Իսպանիայի առաջին փոխվարչապետը նաև կորոնավիրուսի թեստ է հանձնել. պատասխանը դեռ հայտնի չէ: