23/03/2020 14:02
Խորվաթիայի մայրաքաղաքում տեղի ունեցած երկրաշարժն ամենահզորն էր վերջին 140 տարում
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբը փորձում է ուշքի գալ հզոր` 5.3 մագնիտուդով երկրաշարժից հետո: Այն ամենաուժեղն է համարվում Խորվաթիայի վերջին 140 տարվա պատմության ընթացքում:
Նախնական տեղեկություններով, մահացել է 15-ամյա դեռահաս: Նյութական վնասը պարզվում է: Ըստ ականատեսների՝ շատ տներ և ավտոմեքենաներ են տուժել, թաղամասերի կեսից ավելին առանց էլեկտրամատակարարման է մնացել, գրում է «Интерфакс»-ը: