23/03/2020 19:07
Իսպանիայում մոտ 4 հազար բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով
Մոտ 4 հազար բուժաշխատող Իսպանիայում վարակվել է կորոնավիրուսով, հայտարարել է Իսպանիայի Առողջապահության նախարարության նախազգուշացման և արտակարգ իրավիճակների համակարգման կենտրոնի տնօրեն Ֆերնանդո Սիմոնը:
«Տվյալներ կան, որոնք մեզ դուր չեն գալիս: Օրինակ այն, որ 3910 բուժաշխատող է վարակվել», - ավելացրել է նա առցանց մամուլի ասուլիսում:
Կիրակի հաղորդվել էր 3475 վարակված բժշկի մասին: