23/03/2020 17:32
Իտալիայում գնահատել են կորոնավիրուսի հետևանքով տնտեսական կորուստները
Իտալիայի տնտեսական կորուստները՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում արտադրության դադարների հետևանքով, կարող են կազմել մոտ 100 միլիարդ եվրո ամեն ամսվա համար, հայտնել է իտալական արդյունաբերության (Confindustria) գլխավոր կոնֆեդերացիայի նախագահ Վինչենցո Բոչչան:
«Այս դեկրետի հետևանքով հարց է առաջանում տնտեսական արտակարգ իրավիճակներից ռազմական տնտեսություն անցնելու վերաբերյալ», - ասել է Բոչչան՝ «Radio Capital»-ի եթերում:
Իտալացի արդյունաբերողների ասոցիացիայի ղեկավարի խոսքով՝ երկրում փակվել է արտադրական ձեռնարկությունների 70 տոկոսը:
«Եթե մեր ՀՆԱ-ն տարեկան 1800 միլիարդ եվրո է, դա նշանակում է, որ մենք ամսական 150 միլիարդ ենք արտադրում: Եթե մենք փակենք արտադրության 70 տոկոսը, կստացվի, որ ամեն 30 օրում կկորցնենք 100 միլիարդը», - ընդգծել է Բոչչան: