23/03/2020 18:04
Աբխազիայի ԱԳՆ-ն գնահատել է մի շարք երկրների հայտարարությունները` երկրում ընտրությունները չճանաչելու վերաբերյալ
Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է մի շարք երկրների հայտարարությունները, թե չեն ճանաչում հանրապետությունում նախագահի ընտրությունների արդյունքները, հայտնում է Աբխազիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Եվրամիությունը, Վրաստանը և Ուկրաինան հայտարարել էին, որ չեն ճանաչում Աբխազիայի նախագահական ընտրությունների արդյունքները:
«Աբխազիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունն ինքնիշխան երկրի բնակչության ընտրության վերաբերյալ արևմտյան մի շարք երկրների կողմից համառ դժկամությունը գնահատում է որպես կանխամտածված և կողմնակալ քարոզչական կարծրատիպ, ինչը վկայում է գերիշխողների՝ իրողությունները չճանաչելու ցավալի հակման և հանրապետության ներքին գործերին միջամտելու ցանկության մասին»:
Նախագահի ընտրություններն Աբխազիայում անցկացվել են կիրակի օրը: Դրանց մասնակցում էին երեք թեկնածուներ՝ ընդդիմության առաջնորդ Ասլան Բժանիան, Ներքին գործերի նախկին նախարար Լեոնիդ Ձափշբան և էկոնոմիկայի նախկին նախարար Ադգուր Արձինբան:
Հանրապետության ղեկավարի հետ միաժամանակ ընտրվել է նաև փոխնախագահը: Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տեղեկությունների՝ նախագահի ընտրություններում Բժանիան հավաքել է ձայների 56,5%-ը: