23/03/2020 13:55
Կանադան թույլ չի տա մարզիկներին մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերին
Կանադայի օլիմպիական կոմիտեն (ԿՕԿ) և Կանադայի պարալիմպիկ հանձնաժողովը (ԿՊՀ) հայտարարել են, որ թույլ չեն տա մարզիկներին մասնակցել Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերին, հայտնում է Sport-Express-ը:
Կազմակերպությունները հայտարարությամբ են հանդես եկել, որում նրանք Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ) խնդրել են տեղափոխել խաղերի անցկացումը: Եթե դա չարվի, ապա ԿՕԿ-ը և ԿՊՀ-ն իրենց մարզիկներին թույլ չեն տա մեկնել Տոկիո կորոնավիրուսով վարակի համաճարակի պատճառով:
«Վիրուսի զսպվածությունը պետք է լինի մեր գլխավոր մտահոգությունը: Մենք գտնվում ենք համաշխարհային առողջական ճգնաժամի էպիկենտրոնում, ինչը շատ ավելի կարևոր է, քան սպորտը», - ասվում է հայտարարության մեջ: