23/03/2020 17:16
Թոմ Հենքսը պատմել է իր վիճակի մասին՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո
Դերասան Թոմ Հենքսը Twitter-ում պատմել է կորոնավիրուսով վարակվելուց հետո իր առողջության մասին:
Հենքսը կնոջ` Ռիտա Ուիլսոնի հետ, տասն օր առաջ հոսպիտալացվել էր Ավստրալիայում, դրանից հետո նրանց դուրս են գրել ու ուղարկել կարանտին:
«Մենք մեզ ավելի լավ ենք զգում», - հավաստիացրել է դերասանը:
Նա նաև նշել է, որ ինքնամեկուսացումն աշխատում է:
«Դուք ոչ մեկին չեք փոխանցում վիրուսը, ոչ ոք այն չի փոխանցում ձեզ: Ողջամիտ է հնչում», - գրել է նա: