23/03/2020 13:50
Իրանում 7 մարդ է մահացել գարնանային ջրհեղեղների պատճառով
Իրանում գարնանային ջրհեղեղների պատճառով 7 մարդ է մահացել, ևս երկուսը անհետ կորել է, հայտարարել է երկրի շտապօգնության պաշտոնական ներկայացուցիչ Մոջտեբա Հալեդին:
«Հորդառատ անձրևը հանգեցրել է ցեխի հոսքերի Հորմոզգան, Բուշեր, Սիստան և Բելոջիստան նահանգներում, Ֆարսում, Կումում, Գիլյանում, Հարավային Խորասանում, Մազենդերանում, Սեմնանում և Քերմանում, ինչի պատճառով 17 մարդ տուժել է մինչ այժմ, երկուսը անհետ կորել է, յոթը՝ մահացել », - ասել է Հալեդին, որի հայտարարությունը հրապարակել է շտապօգնության մամուլի ծառայությունը:
Անցյալ տարի մարտ-ապրիլ ամիսներին ջրհեղեղներից տուժել են երկրի նահանգների կեսից ավելին՝ խլելով ավելի քան 70 մարդու կյանք և լուրջ վնաս պատճառելով: