23/03/2020 13:15
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում իրականացվել է եզրափակիչ ախտահանում
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մարտի 22-ին կենսանվտանգության առանձնահատկություններից ելնելով ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում հետազոտությունները ժամանակավորապես դադարեցվել են: Իրականացվել է եզրափակիչ ախտահանում:
Վաղ առավոտից լաբորատորիան կրկին աշխատում է ողջ ներուժով և ամեն հաջորդող օրը առավոտյան 10:00-ին կհրապարակվեն նոր տվյալներ:
Խնդրում են չկորցնել զգոնությունը և հետևել նախարարության բոլոր հորդորներին: