23/03/2020 10:10
Չինաստանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակվածների մոտ 90% -ը
Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով հիվանդների թիվն ամեն օր նվազում է, այս պահին 5 120 մարդ է մնում հիվանդանոցներում, մինչդեռ բոլոր վարակվածների գրեթե 90 տոկոսն ապաքինվել է, վկայում են ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի տվյալները:
Ըստ վերջին տվյալների՝ Չինաստանի մայրցամաքում կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 81 093-ի, որից 72 703-ը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից: Դա ընդհանուր դեպքերի թվի 89,65 տոկոսն է: