23/03/2020 16:44
Պեսկովը խոսել է Պուտինի ինքնամեկուսացման հավանականության մասին
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնամեկուսացման հնարավորությունը՝ կապված Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի կարգադրության հետ, ըստ որի՝ 65 տարեկանից բարձր մարդիկ պետք է տանը մնան՝ կորովավիրուսային վարակի տարածման պատճառով:
«Նախագահն ապրում է պետական նստավայրում: Նա բնակարանում չի բնակվում: Որտեղ նա ապրում է, այնտեղ էլ աշխատում է», - ասել է Պեսկովը:
Նա նշել է, որ նախագահի մասնակցությամբ հասարակական միջոցառումներից առաջ մասնակիցները թեստեր են հանձնում՝ կորոնավիրուսի առկայությունը պարզելու նպատակով:
«Ղրիմում այդպես էր, մենք արդեն խոսել ենք այդ մասին: Կարծում եմ՝ կշարունակենք հետևել այս պրակտիկային», - ավելացրել է Պեսկովը: