23/03/2020 11:24
Սահմանափակումներ՝ ՌԴ-ից. թռիչքները Երևան կիրականացվեն բացառապես Մոսկվայից
Ռուսաստանի Դաշնությունն այսօրվանից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում ավիաուղևորափոխադրումների գործընթացում՝ ՌԴ-ի տարածքից դեպի այլ երկրներ:
ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ բացառություններ են կազմում թռիչքները Մոսկվայից դեպի այլ երկրների մայրաքաղաքներ ու խոշոր քաղաքներ:
«Ռոսավիացիայի կայքի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ թռիչքները կոնկրետ քաղաքներ, այդ թվում Երևան, կիրականացվեն բացառապես Մոսկվայից», - ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: