23/03/2020 12:12
Խի՞ պիտի վճարեմ, ուզում եմ հասկանամ, ով արտակարգ իրավիճակ հայտարարել է, նա է պարտավոր․ Ծառուկյանը՝ աշխատողներին վճարելու մասին
Եթե Ծառուկյանի ասածները, խոսքը լսած լինեին նախապատրաստական աշխատանքներ կատարած լինին, այսպես չէր լինի, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով արտակարգ դրությանը։
«Այսօրվա վիճակում, իրոք, տնտեսական ճգնաժամ է աշխարհով մեկ, բայց պարոն Ծառուկյանն ասել էր, որ նախանշաններ կան տնտեսական ճգնաժամի ու պետք էր քայլեր կատարել, որ փակուղու առաջ չկանգնեն։ Եթե Ծառուկյանի ասածները, խոսքը լսած լինեին նախախատրաստական աշխատանքներ կատարած լինին, այսպես չէր լինի, բայց այսօր չեմ ուզում ինչ-որ նախարարի մեղադրել, որ մի բան այսպես չեն արել։ Սա բոլորիս խնդիրն է, պետք է միասնական կարողանանք դուրս գալ», - ասաց Ծառուկյանը։
Հարցին, թե ինքն անձամբ ի՞նչ է արել, արդյոք իր աշխատողներն այսօր աշխատում են, Ծառուկյանն ասաց, որ իրենք լիարժեք ենթարկվում են արտակարգ դրության կանոններին։ Հարցին, թե արդյոք շարունակում է վճարել իր աշխատողներին, Ծառուկյանն ասաց․
«Բայց ես խի՞ պիտի վճարեմ, ուզում եմ հասկանամ։ Ով արտակարգ իրավիճակ հայտարարել է, նա է պարտավոր։ Այսօր պետությունը, ոնց որ ընտանիքի հայրը, իր ամբողջ ժողովրդին պարտավոր է ով չի աշխատում, գումարներ տրամադրի»։
Հարցին, թե հարակդիր արձակուրդի՞ է ուղարկում իր աշխատողրին, և իր վրայից գցում պատասխաբատվությունը, Ծառուկյանը հակադարձեց․
«Աղջիկ ջան, ինչքան դատարկ-դատարկ կարաս խոսաս։ Ես սովորական քաղաքացի եմ, պետությունն արտակարգ իրավիճակի որոշում է կայացրել, որևիցէ մեկն իրավունք չունի ավելորդ գործ կատարելու։ Էսօր պետությունը որպես ընտանիքի հայր՝ պիտի մտածի իր ժողովրդի աշխատողի, թոշակառուի մասին»։
Դիտարկմանը, թե Աշխատանքային օրենսգրքում նախատեսվում են փոփոխություններ, որով գործատուն պիտի վճարի աշխատողներին, Ծառուկյանն ասաց․
«Ով որոշումա, ինքն էլ թող վճարի»։
Հարցին, թե «Շանգրի լա»-ն հիմա չի աշխատում, արդյոք աշխատողները չեն վճարվելու, Ծառուկյանն ասաց․
«Ուրեմն հլը «Շանգրի լա»-ի հարկերն էլ պետք է պետությունը վճարի, ժողվորդի աշխատավարձն էլ ինքը տա։ Ընդեղ արտասահմանցիներ են, ես նրանց հետ կապ չունեմ։ Կառավարիչը արտասահմանցի է, ես փայատեր եմ»։