23/03/2020 10:55
Հայ-Ռուսական համալսարանը չի երկարաձգելու ուսումնական տարին
Հայ-Ռուսական համալսարանը չի երկարաձգելու 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը, հայտնում են ՀՌՀ մամուլի ծառայությունից։
«ՀՌՀ-ի ինստիտուտները ս․թ․ հունվարին կազմված ուսումնական պլաններով նախատեսված բոլոր դասընթացները, պետական քննությունները, դիպլոմայինների պաշտպանությունները և լուծարքներն իրականացնում են նախապես սահմանված ժամանակացույցի համաձայն։
ՀՌՀ-ի ուսանողներին ( նախաբուհական կրթության կենտրոն, բակալավրիատ (առկա և հեռակա), մագիստրատուրա (առկա և հեռակա), ասպիրանտուրա, ՀՌՀ-ի Բիզնես դպրոց) հորդորում ենք չթուլացնել ուսումնական գործընթացի տեմպերը։
Երկրում ստեղծված իրավիճակից ելնելով՝ Հայ-Ռուսական համալսարանը շենքային պայմաններից անցում է կատարել հեռավար ձևաչափով ուսուցման և օնլայն եղանակով շարունակում է պատշաճ կերպով մատուցել իր կրթական ծառայությունները»,-նշված է ՀՌՀ տարածած հաղորդագրության մեջ։