23/03/2020 12:03
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 438-ի
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսով վարակի 71 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 438-ի: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը փոխվարչապետների հետ հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ իրավիճակը կտրուկ չի զարգանում, ինչպես մյուս, հատկապես եվրոպական երկրներում:
«Հիմա մենք մեկ օրում գրանցել ենք 71 նոր դեպք: Ապաքինվել է 17 մարդ: Ընդհանուր առմամբ՝ կա 438 դեպք», - մեջբերում է կառավարության ղեկավարին «Интерфакс»-ը: