23/03/2020 20:18
Հունվար և փետրվար ամիսների համեմատ շտապբուժօգնության կանչերի թիվը նվազել է. Թագուհի Ստեփանյան
Հունվար և փետրվար ամիսների համեմատ շտապբուժօգնության կանչերի թիվը նվազել է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը։
«Եթե հունվար և փետրվար ամիսներին մենք օրական սպասարկել էինք 900-950 կանչ, այսօր սպասարկում ենք 700-750 կանչ», - ասաց Թագուհի Ստեփանյանը։
Նա նշեց՝ հիմնական կանչերը սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում են, երկրորդ տեղում սուր շնչառական հիվանդություններն են, երրորդում՝ վնասվածքների համար կանչերը։
«Եթե համեմատում ենք սուր շնչառական հիվանդությունների թիվը հունվար-փետրվար ամիսների քանակի վիճակագրության հետ, պետք է նշեմ, որ սուր շնչառական հիվանդությունների թիվն էլ է պակասել», - տեղեկացրեց շտապօգության ծառայության տնօրենը։