24/03/2020 20:09
Ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել պարետի պահանջները, հակառակ դեպքում նախատեսված է պատասխանատվություն (Տեսանյութեր)
Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումը սահմանափակելու, առկա դեպքերը նվազեցնելու, ինչպես նաև մարդկանց, հատկապես տարեցների առողջությունը չվտանգելու համար Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բնակչությանը հորդորում է՝
- խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը.
- բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում.
- խստագույնս պահպանել պարետի որոշումներով սահմանվող պահանջները, որոնց չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն: