24/03/2020 17:20
Իրանում մեկ օրում COVID-19-ով վարակվել է ավելի քան 1700 մարդ
Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը IRINN հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ երկրում մեկ օրում ավելի քան 1,7 հազար մարդ է վարակվել COVID-19 կորոնավիրուսային վարակով:
«Անցած օրվա ընթացքում 1762-ով ավելացել է COVID-19-ով վարակվածների թիվը: Հաշվի առնելով դա՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 24 811-ի», - նրա խոսքերը մեջբերում է РИА Новости-ն:
Ըստ նրա՝ մեկ օրում վիրուսից մահացել է 122 մարդ, երկրում COVID-19-ի զոհերի ընդհանուր թիվը հասել է 1934-ի:
Մասնագետը նշել է, որ ընդհանուր ապաքինվել է 8913 հիվանդ: