24/03/2020 16:09
Աշխարհում COVID-19 դեպքերի թիվը գերազանցել է 335 հազարը
Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվելու դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 335 հազարը, մահացել է ավելի քան 14,5 հազար մարդ, սակայն այդ թվերը զգալիորեն կավելանան՝ հաշվի առնելով գիշերվա տվյալները, Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը:
Ըստ ԱՀԿ-ի՝ մարտի 24-ի առավոտյան տվյալներով աշխարհում կա նոր կորոնավիրուսով վարակված 334 981 մարդ:
«Իրականում բռնկումը շատ արագ է աճում, և գիշերը մեզ հաղորդած դեպքերը կավելացնեն այդ թվերը: Մենք ունենք նաև 14 510 մահվան դեպք, և, ցավոք, այդ թվերը ևս զգալիորեն կավելանան», - ասել է նա:
Ըստ նրա՝ դեպքերի 85% -ը, որոնց մասին տվյալներ ԱՀԿ-ն ստացել է վերջին օրվա ընթացքում, գրանցվել են Եվրոպայում և ԱՄՆ-ում, մասնավորապես 50%-ը՝ Եվրոպայում և 40-ը՝ ԱՄՆ-ում:
Հարիսն ընդգծել է՝ COVID-19- ի նոր դեպքերի նման արագ աճը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև երկրները չձեռնարկեն ավելի խիստ միջոցներ կորոնավիրուսի տարածումը զսպելու համար: