24/03/2020 14:15
Վարչապետն Արմեն Գրիգորյանին գործուղել է Արցախ. վերադառնալուն պես կներկայացվի հաշվետվություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին Արցախ գործուղելու մասին որոշում է ստորագրել։
Արմեն Գրիգորյանն Արցախում կմնա երկու օր և կունենա աշխատանքային հանդիպումներ:
Վարչապետը հանձնարարել է Արմեն Գրիգորյանին գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: