24/03/2020 13:01
Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունը, թե հայկական կողմը դիմել է սադրանքի, ապատեղեկատվություն է. ՊԲ
Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե իբր պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները «Գերանբոյի ուղղությամբ դիմել են սադրանքի և չեզոք գոտում թողել մեկ զինծառայողի» հերթական ապատեղեկատվությունն է, հայտնում են ՊԲ-ից:
Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին:
Ավելին՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում շարունակվում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն:
Ուստի կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից և չգնալ հետագա լարման: