24/03/2020 12:36
Չեմ կարծում, որ նպատակահարմար է պարապուրդի մատնել Ազգային ժողովը․ Լիլիթ Մակունցը՝ ԱԺ նիստերը հետաձգելու մասին
Պատգամավորները պահպանում են առողջապահության նախարարության ցուցումները, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Նա նշեց, որ ԱԺ նիստեր չգումարելու կարիք չի տեսնում․
«Չեմ կարծում, որ նպատակահարմար է պարապուրդի մատնել Ազգային ժողովը։ Կյանքը ՀՀ-ում չի կարող կանգնել, պետք է ակտիվ աշխատենք։ Չենք կարող մեր աշխատանքները դադարեցնել», - ասաց Մակունցը։
Վերջինս ընդգծեց՝ անձինք, ովքեր խոցելի խմբում են, տարիքյաին առումով կամ առողջական վիճակի հետ կապված խնդիրներ ունեն, չեն հաճախում աշխատանքի։
«Նրանց բացակայությունը հարգելի է համարվելու, բայց աշխատանքներն ԱԺ-ն պետք է կատարի։ Աշխատակազմն ըմբռնումով է մոտենալու այն աշխատողներին, ովքեր գալու հետ կապված կունենան խնդիրներ», - ասաց Մակունցը։