24/03/2020 17:31
Պետության միջամտությամբ փակվել են մարդկանց աշխատավայրերը, նրանք հայտնվել են ծանր սոցիալական վիճակում․ Անի Սամսոնյան
ԼՀ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հայտարարությունների ժամին ելույթը սկսեց «Մնացեք տանը» կարգախոսով՝ նշելով, որ միևնույն ժամանակ, մի շարք մարդիկ ստիպված են գնալ աշխատանքի, քանի որ այլապես գործատուները նրանց չեն վճարի։
Սամսոնյանն ընդգծեց՝ կան աշխատակիցներ, որոնք չեն կարողանում իրենց աշխատանքը հեռավար կատարել, դրան զուգահեռ էլ չկան օրենսդրական կարգավորումներ, որոնք կպարտավորեցնեն գործատուին վճարել աշխատակիցներին այս ժամանակահատվածի համար։
«Այս օրերին կան բազմաթիվ ահազանգեր, որ շատ մարդիկ, ովքեր չեն գնացել աշխատանքի, պետության միջամտությամբ փակվել են նրանց աշխատավայրերը, չեն կարողանում կատարել իրենց պարտականություննեն ու այս պահին հայտնվել են ծանր սոցիալական վիճակում», - ասաց Սամսնոյանը։
Նա նշեց՝ կան ահազագներ առ այն, որ Էջմիածնում ՀԷՑ-ի աշխատակիցները գնում են մարդկանց տուն ու պահանջում վճարել գումարը՝ հակառակ դեպքում անջատումներ են կատարում։
Սամսոնյանը կոչ արեց պարետատանը հանրային ծառայությունները կարգավող ընկերությունների հետ քննարկել վիճակն ու գտնել լուծումներ, որոնց արդյունքում ընկերությունների աշխատանքը չի պարալիզացվի և զուգահեռ էլ ծանր դրության պայմաններում հնարավոր կլինի քաղաքացիներին օգնության ձեռք մեկնել։