24/03/2020 14:18
«Աէրոֆլոտը» դադարեցնում է չվերթները դեպի հինգ երկրներ
Ռուսաստանի խոշորագույն ավիաընկերությունը՝ «Աէրոֆլոտը», մինչև ապրիլի 30-ը դադարեցնում է թռիչքները Թաիլանդ, Վիետնամ, Թուրքիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Կուբա, ասվում է ընկերության կայքում:
««Աէրոֆլոտի» չվերթները Մոսկվայից և հակառակ ուղղություններով ժամանակավորապես կդադարեցվեն. Դուբայ (ԱՄԷ)՝ մարտի 29-ից մինչև ապրիլի 30-ը, Հանոյ (Վիետնամ)` մարտի 31-ից մինչև ապրիլի 30-ը, Հոշիմին (Վիետնամ)՝ ապրիլի 1-ից 30-ը, Փհուքեթ (Թաիլանդ)՝ մարտի 29-ից ապրիլի 30-ը, Հավանա (Կուբա) ՝ մարտի 29-ից ապրիլի 30-ը, Անթալիա (Թուրքիա)՝ մարտի 28-ից ապրիլի 30-ը», - նշվում է հաղորդագրության մեջ:
«Աէրոֆլոտը» նաև նվազեցնում է թռիչքները դեպի Նյու Յորք, Բանգկոկ և Մալդիվներ: