24/03/2020 16:53
ԱՀԿ-ն գնահատել է կորոնավիրուսի տարածման իրավիճակն Իտալիայում
Առայժմ վաղ է խոսել Իտալիայում COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հաղթահարելու մասին, բայց նոր դեպքերի թիվը մի քանի օրում նվազել է, Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը:
«Որոշակի հույս կա: Բայց դրա մասին խոսելը դեռ վաղ է: Ամեն դեպքում Իտալիայում հիվանդության և մահվան նոր դեպքերը վերջին օրերի ընթացքում նվազել են», - ասել է նա:
Իտալիան առաջին տեղում է Եվրոպայում կորոնավիրուսի տարածման ցուցանիշով: Անցած շաբաթվա վերջում մահացությունների քանակով երկիրն առաջ է անցել Չինաստանից:
Պաշտոնական տվյալներով՝ ներկայումս Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 63 հազար դեպք, ապաքինվել է ավելի քան 7 հազար հիվանդ, զոհերի թիվը 6077 է: