24/03/2020 09:54
«Իրատես». «Չենք անելու, էդ էր պակաս Աշոտյանի առաջարկը կյանքի կոչենք»
«Իրատես» թերթը գրում է. «Արմեն Աշոտյանի բավականին ռացիոնալ առաջարկը, այն է՝ Հայաստանը հանդես գա պանդեմիայի դեմ համաշխարհային պայքարի նախաձեռնությամբ, այդ թվում և օգտվի Չինաստանի` կորոնավիրուսի դեմ պայքարի փորձից, նաև հաշվի առնելով համերաշխության մթնոլորտը՝ իրենք պատրաստ են այդ հարցում իրենց ողջ ջանքը ներդնելու, հանդիպել է իշխանությունների «անհասկացողության պատին»։
Հիշենք. նախկին իշխող կուսակցությունը, ի տարբերություն այսօրվա գլոբալիստ թավիշների, բավականին լուրջ կապեր ունի չինական կոմունիստական կուսակցության, իշխանության լուրջ օղակների հետ: Մեր ԱԳՆ-ում այդ առաջարկը «ադաբրյամս» է ստացել, սկսել են աշխատել այդ ուղղությամբ, սակայն կառավարությունն իմանալով այդ մասին` դեմն առել է, ասել` չենք անելու, էդ էր պակաս Աշոտյանի առաջարկը կյանքի կոչենք»: