24/03/2020 15:46
Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ախթիսահարի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ախթիսահարի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել:
Ինչպես երեքշաբթի հայտնել են նախագահի աշխատակազմից՝ «հիվանդությունը հաստատվել է երեկ, Ախթիսահարի ինքնազգացողությունը լավ է»:
Շաբաթ օրը հայտնի էր դարձել, որ նախկին նախագահի կինը վարակվել է կորոնավիրուսով:
Մարտի Ախթիսահարը ծնվել է 1937 թվականի հունիսի 23-ին: Նա Ֆինլանդիայի նախագահն էր 1994-2000 թվականներին: