24/03/2020 13:19
Վտանգ կա, որ բանկերը զրո տոկոսով վարկերը կտան իրենց մտերիմ գործարարներին. Մարուքյան
Վտանգ կա, որ բանկերը զրո տոկոսով վարկերը կտան իրենց մտերիմ գործարարներին, վերջիններս էլ իրենց բարձր տոկոսով վարկերը կմարեն և արդյունքում զրո տոկոսով վարկ կունենան:
Այսինքն՝ դրամական միջոցները չեն հասնի իսկապես տուժած քաղաքացիներին, լրագրողների հետ զրույցում մտահոգություն հայտնեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Հետրևաբար, երբ մարդիկ բանկերից բողոքում են, պետք չէ նրանց կրկին ուղարկել բանկեր», - ասաց նա: