24/03/2020 14:27
ԱՄՆ-ն 2021թ. համար Հայաստանին նախատեսում է տրամադրել 16 մլն դոլարի օգնություն
ԱՄՆ-ն 2021թ. համար Հայաստանին նախատեսում է տրամադրել 16 մլն դոլարի օգնություն, հայտնում են Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնից։
Նշվում է, որ սա հետհեղափոխական Հայաստանին «Foreign Assistance» ծրագրի խողովակով տրամադրված ամենածավալուն օգնությունն է, սակայն, ըստ կենտրոնի, մինչհեղափոխական Հայաստանին տրամադրվող օգնության ծավալն ավելի մեծ է եղել։
Կենտրոնը ներկայացրել է նաև 2011-2021թթ Հայաստանին «Foreign Assistance» ծրագրով նախատեսված և իրականում տրամադրված օգնության ծավալներն՝ ինֆոգրաֆիկայով։