24/03/2020 18:25
Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 60 փախստական
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 60 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 61 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 61 մարդ, Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, վերադարձ չի իրականացվել», - ասված է հաղորդագրության մեջ:
Երկրի ներսում մշտական բնակության վայրեր ոչ մի փախստական չի վերադարձել: