24/03/2020 18:45
Կարանտինի ժամանակ ընտանեկան վեճերից խուսափելու համար Ֆրանսիայի հյուսիսում արգելել են ալկոհոլը
Կարանտինի ընթացքում ընտանեկան վեճերից խուսափելու համար Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Էն դեպարտամենտն արգելել է ալկոհոլի վաճառքը, հայտնում է տեղական «Aisne Nouvelle» պարբերականը:
Դեպարտամենտի ղեկավար Զիադ Խուրիի կողմից ստորագրված հրամանագրում նշվում է, որ ալկոհոլի վաճառքն արգելվում է շրջանի բոլոր մանրածախ առևտրի կետերում՝ առանց բացառության:
«Այսպիսով մենք նպատակ ունենք կարանտինի ժամանակահատվածում խուսափել ալկոհոլի չարաշահումից և բացառել ընտանեկան բռնության աճը», - ասվում է հրամանագրում: