24/03/2020 10:39
Չինաստանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակվածների ավելի քան 90% -ը
Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով հիվանդների թիվն ամեն օր նվազում է, այս պահին 4735 մարդ է մնում հիվանդանոցներում, մինչդեռ բոլոր վարակվածների ավելի քան 90 տոկոսն ապաքինվել է, վկայում են ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի տվյալները:
Ըստ վերջին տվյալների՝ Չինաստանի մայրցամաքում կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 81171-ի, որից 73159-ը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից: Դա ընդհանուր դեպքերի թվի 90,13 տոկոսն է: