24/03/2020 11:46
Մեկ օրում ավելի քան 600 մարդ է մահացել Իտալիայում կորոնավիրուսի պատճառով
Իտալիայում կորոնավիրուսից մահացել է 601 մարդ: Տվյալները ներկայացված են Worldometers կայքում, որն ապահովում է հիվանդությունների վիճակագրությունը:
Օրվա ընթացքում հիվանդությունից մահացությունների թիվը կրճատվում է: Մեկ օր առաջ նրանց թիվը 651 մարդ էր: Վարակվածների քանակով Իտալիան զբաղեցնում է երկրորդ տեղը Չինաստանից հետո: Միացյալ Նահանգները երրորդ շարքում է, որտեղ մեկ օրում 29 մահ է գրանցվել:
Ներկայում ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված է 381744 մարդ, մահացել է 16558-ը: Ապաքինվել է 102 429 հոգի: