24/03/2020 10:47
Ավստրալիայում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը գերազանցել է 1800-ը
Ավստրալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1800-ը, վկայում են երկրի Առողջապահության նախարարության վերջին տվյալները:
Առողջապահության դեպարտամենտի տվյալով՝ վերջին 24 ժամվա ընթացքում երկրում գրանցվել է 344 նոր դեպք, ուստի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1823-ի: Ամենամեծ թիվը Նոր Հարավային Ուելսում է՝ 818 դեպք:
Բացի այդ, մահվան յոթ դեպք է գրանցվել: